Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 151 Ծանուցագիրը հանձնելը. 1. Ծանուցագիրը հանձնվում է վարութային գործողության կամ դատական նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու օր առաջ: Եթե վարութային գործողությունը կամ դատական նիստը ծրագրված չէ, կամ դատալսումները չեն կարող հետաձգվել, ապա ծանուցագիրը կարող է հանձնվել ներկայանալու նախորդ օրը կամ ներկայանալուց անմիջապես առաջ՝ դրանում նշելով ծանուցագիրն ուշ հանձնելու պատճառը. 2. Թղթային ծանուցագիրը հանձնվում է անմիջականորեն կամ փոստով` ծանուցվող անձի նշած հասցեով: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրը հանձնվում է նրա մշտական բնակության վայրի կամ հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով. 3. Թղթային ծանուցագիրն ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում՝ նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկին կամ համատիրության աշխատողին: Եթե թղթային ծանուցագիրն ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի, ուսման կամ ծառայության վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի իրավասու աշխատակցին: Թղթային ծանուցագիրն ստացողը պարտավոր է այն հանձնել ծանուցվողին. 4. Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը և ստացման ժամանակը, որը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիրն ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաև ծանուցվողի հետ իր հարաբերության մասին. 5. Այլ պետության տարածքում բնակվող անձին թղթային ծանուցագիրը կարող է ուղարկվել նաև Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կամ միջազգային պայմանագրով սահմանված այլ կարգով. 6. Թղթային ծանուցագրի` ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է վարույթն իրականացնող մարմնին. 7. Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական կամ նրա կողմից գրավոր հայտնված էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարով: |