Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Աշխատանքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագրի) կնքումը. 1. Աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` միայն սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության կարգավիճակի ժամկետը չգերազանցող ժամկետով: Աշխատանքային պայմանագրում (ծառայությունների մատուցման պայմանագրում) պետք է ներառվեն նաև օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության և ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման և բնակության վայրում հաշվառման և վերադարձի հետ կապված հարցերը: 3. Օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը կնքելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գործատուն դրա էլեկտրոնային տարբերակը, բացառությամբ առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունների, մուտքագրում է միասնական էլեկտրոնային հարթակ՝ հաշվառման համար: Աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի և դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ վիճակագրական ամփոփ տեղեկությունները միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը պարբերաբար տեղադրում է իր պաշտոնական կայքում: |