Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 Ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվությունը. 1. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով գործառույթների պատվիրակման համար Ընկերությունը պետք է Կենտրոնական բանկից նախապես ստանա թույլտվություն. 2. Կենտրոնական բանկի թույլտվությունն ստանալու համար Ընկերությունը պետք է Կենտրոնական բանկի սահմանած ձևով, կարգով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ ներկայացնի հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները` 1) տեղեկատվություն կոնտրագենտի իրավական կարգավիճակի մասին. 2) կոնտրագենտի վերջին երեք տարվա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները, բացառությամբ այն դեպքի, երբ կոնտրագենտը հանդիսանում է աուդիտ իրականացնող անձ. 3) տեղեկատվություն այն գործառնությունների մասին, որոնք փոխանցվում են ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով. 4) Կենտրոնական բանկի սահմանած այլ տեղեկություններ. 3. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի կնքման թույլտվություն ստանալու կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 4. Կենտրոնական բանկը կարող է չթույլատրել գործառույթների պատվիրակումը, եթե սույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործառույթներից որևէ մեկը, դրանց մի մասը կամ բոլորն այլ անձին փոխանցման հետևանքով` 1) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող են վտանգվել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը. 2) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով անհնարին կդառնա Ընկերության նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը. 3) չեն պահպանվել սույն օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի պահանջները: |