FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1043

Հրապարակային մրցույթ կազմակերպելը.
1. Աշխատանքի լավագույնս կատարման կամ այլ արդյունքների հասնելու համար դրամական վարձատրություն վճարելու կամ այլ պարգև տալու (պարգև վճարելու) մասին հրապարակայնորեն հայտարարություն (հրապարակային մրցույթ) արած անձը պետք է պայմանավորված պարգևը վճարի (հանձնի) մրցույթ անցկացնելու կանոններին համապատասխան հաղթող ճանաչված անձին.
2. Հրապարակային մրցույթը կարող է լինել բաց, եթե դրան մասնակցելու մասին մրցույթի կազմակերպչի առաջարկը, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակված հայտարարության համաձայն, ուղղված է բոլոր ցանկացողներին, կամ փակ, եթե մրցույթին մասնակցելու առաջարկը մրցույթի կազմակերպչի ընտրությամբ ուղղված է անձանց որոշակի շրջանակի: Բաց մրցույթը կարող է պայմանավորված լինել դրա մասնակիցների որակավորմամբ, որի դեպքում մրցույթի կազմակերպիչը նախնական ընտրություն է կատարում դրան մասնակցելու ցանկություն հայտնած անձանցից.
3. Հրապարակային մրցույթի հայտարարությունը պետք է առնվազն նախատեսի առաջադրանքի էությունը, աշխատանքների կամ այլ ձեռքբերումների չափանիշները և գնահատման կարգը, դրանց ներկայացման վայրը, ժամկետն ու կարգը, պարգևի չափը և ձևը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ժամկետներն ու կարգը.
4. Մրցույթում հաղթածի հետ պայմանագիր կնքելու պարտավորություն պարունակող հրապարակային մրցույթի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի 463-465 հոդվածներով: