FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  24

Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները.
1. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա.
2. Մրցույթներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ՝ ազգային մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն.
3. Լիազորված պետական մարմնի հաստատած կանոնակարգի համաձայն՝ ձևավորվում են ֆիլմի՝ երկու կամ ավելի կատեգորիաներում անցկացվող առանձին մրցույթների առնվազն հինգ անդամից բաղկացած հանձնախմբեր.
4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ձևավորվող հանձնախմբի անդամ կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից (այդ թվում` օտարերկրյա) այն թեկնածուն, որն ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ և արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն կամ ստացել է կինոփառատոնի մրցանակ և բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
    1) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ.
    2) ունի համատեղ արտադրություն իրականացնելու փորձ.
    3) համատեղ արտադրության որևէ ծրագրի՝ պաշտոնական ընտրությունն անցած մասնակից է.
5. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողները, որոնց ներկայացրած հայտերը պետք է առնվազն բավարարեն հետևյալ պայմանները.
    1) առկա է սցենարի հիմքի վրա ֆիլմ ստեղծելու իրավունք.
    2) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրող.
    3) ստեղծագործական խմբում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության քաղաքացի.
6. Մրցույթին ներկայացված հայտերը գնահատվում են հետևյալ չափանիշներով.
    1) ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը.
    2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը.
    3) ֆիլմի նախագծի իրականացնելիության ներուժը.
    4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը.
    5) ֆիլմի առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարը: