FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Ծառայությունների անհատական ծրագիրը.
1. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմում է գնահատող հանձնաժողովը՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան.
2. Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է ուղղված լինի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը խթանելուն: Այն կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա և կապված է առողջապահության, կրթության, զբաղվածության, սոցիալական ապահովության միջոցների, բուժական և վերականգնողական ծառայությունների (ներառյալ աջակցող միջոցները), ինչպես նաև իրավական ակտերով նախատեսված այլ միջոցառումների հետ: Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է հաշվի առնի հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների՝ սեռով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների՝ տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ կարիքները.
3. Ծառայությունների անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ՝ անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու ինչպես ծառայությունների անհատական ծրագրի իրականացումից՝ ամբողջությամբ, այնպես էլ դրանում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից.
4. Ծառայությունների անհատական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացումը կազմակերպում և դրանք իրականացնում են օրենսդրությամբ նախատեսված համապատասխան մարմինները (անձինք, կազմակերպությունները, հիմնարկները)՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում.
5. Ծառայությունների անհատական ծրագրում ներառված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների արդյունքները (արդյունավետությունը) գնահատում է լիազոր մարմինը.
6. Ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին: