FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  29

Օդանավի վրա իրականացվող տեխնիկական աշխատանքները և աերոնավտիկական արտադրատեսակները.
1. Հայաստանի Հանրապետությունում օդանավերի և աերոնավտիկական արտադրատեսակների կառուցումը (արտադրությունը), ինչպես նաև դրանց սպասարկման, ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են միայն սույն օրենքի համաձայն տրված գործող թույլտվության և վկայականների հիման վրա կամ այդպիսի վկայական կրող անձանց ղեկավարման և հսկողության ներքո.
2. Ինժեներատեխնիկական անձնակազմի ատեստավորման, սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների սերտիֆիկացման, օդանավի և աերոնավտիկական արտադրատեսակների վրա տեխնիկական ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքների իրականացման, նրանց ռեսուրսների երկարաձգման կարգերը սահմանում է կոմիտեն: Կոմիտեն վերահսկողություն է իրականացնում սույն հոդվածում նշված վկայականներ ու թույլտվություններ կրողների նկատմամբ.
3. Սույն օրենքի 30-33-րդ, ինչպես նաև 39-րդ հոդվածների դրույթները հավասարապես կիրառվում են նաև օդանավի կամ աերոնավտիկական արտադրատեսակների վրա աշխատանքներ իրականացնող ինժեներատեխնիկական անձնակազմի և նրանց ատեստավորման նկատմամբ: