FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայության տեսակները.
1. Դատական դեպարտամենտում ծառայությունն ընդգրկում է դատական կարգադրիչների ծառայությունը և քաղաքացիական ծառայությունը.
2. Դատական կարգադրիչների, ինչպես նաև հայեցողական պաշտոնների անվանացանկում չներառված պաշտոններ զբաղեցնող անձինք քաղաքացիական ծառայողներ են: Դատական դեպարտամենտում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, ներքին աուդիտորներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը.
3. Տեխնիկական սպասարկում և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձինք համարվում են Դատական դեպարտամենտի աշխատողներ, և նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով: