FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  29

Միության անդամներից գանձվող վճարների տեսակները և վճարման ժամկետները. Միության կանոնադրությամբ սահմանվում են Միության անդամներից գանձվող վճարների հետևյալ տեսակները.
    ա) մատակարարված ոռոգման ջրի վճարը.
    բ) Միության կողմից շահագործվող ոռոգման համակարգի շահագործման, վերանորոգման և պահպանման ծախսերը.
    գ) անդամավճարները: Միության վարչական խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել Միության կողմից գանձվող այլ վճարների տեսակներ: Այլ նպատակներով իրականացվող գանձումներ կարող են նախատեսվել նաև Միության կանոնադրությամբ: Միության և Ընկերության միջև ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել պարտավորության կատարման ապահովման միջոց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Միության ոչ անդամ Ընկերություններին ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրային հիմունքով. դրանով մատակարարվող ջրի գինը չի կարող գերազանցել Միության անդամ Ընկերությունների համար ջրի ինքնարժեքի 150 տոկոսը: