Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 33.1 Անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում ներառվող այլ տեղեկությունները և դրանց տրամադրումը. 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ գրավի առարկայի բռնագանձման գործընթացն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ գրավառուի կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացված, ինչպես նաև համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումների (պատմամշակութային, քաղաքաշինական, առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն) մասին տեղեկություններն արտացոլվում են անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում. 2. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկություններն արտացոլում է իրավական կադաստրի տեղեկատվության կազմում, ինչպես նաև տրամադրում է առանձին տեղեկանքով՝ սույն օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգով՝ սույն օրենքով սահմանված համապատասխան վճարի մուծման դեպքում: |