FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  138

Սույն Օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու առանձնահատկությունները.
1. Սույն Օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների չափով, որոնք ենթակա կլինեին վճարման այնպես, ինչպես եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և սույն Օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների պատրաստման համար օգտագործված օտարերկրյա ապրանքները իրենց ելքի չափաքանակներին համապատասխան ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով: Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը նշված ապրանքների համար հաշվարկվում են սույն Օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան վճարվող (բռնագանձվող) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներից վճարման են ենթակա տոկոսներ այնպես, ինչպես դա կլիներ, եթե նշված գումարների գծով տրամադրված լիներ դրանց վճարման հետաձգում՝ ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության դադարումը: Նշված տոկոսները հաշվեգրվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան: «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կասեցնելու դեպքում սույն կետով նախատեսված տոկոսները մաքսային ընթացակարգի գործողության կասեցման ժամանակահատվածում չեն հաշվեգրվում և չեն վճարվում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  138

3. Սույն Օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են և ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 186-րդ հոդվածին համապատասխան այնպես, ինչպես եթե այդ ապրանքները վերամշակման արդյունքներ լինեին: Գլուխ 21 «Արտահանում» մաքսային ընթացակարգը