FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  23

Խաղային գործունեության կարգավորման օպերատորը. 1․ Խաղային գործունեության կարգավորման օպերատոր է համարվում այն իրավաբանական անձը, որի հիմնադիրը, մասնակիցը, փայատերը կամ բաժնետերը (այսուհետ՝ նաև հայտատու) սույն օրենքով նախատեսված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից մրցութային կարգով ընտրվել է, ստեղծել է առանձին առևտրային կազմակերպություն, և այդ կազմակերպությունը Կառավարության որոշմամբ սահմանվել է որպես օպերատոր։ Օպերատորն իրավունք չունի զբաղվելու սույն օրենքի կարգավորման առարկայից դուրս այլ գործունեությամբ։ 2․ Օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները սահմանվում են սույն օրենքով։ 3․ Սույն օրենքով սահմանված՝ օպերատորի հիմնադրի, բաժնետիրոջ, փայատիրոջ կամ մասնակցի իրական շահառուի մասով պահանջների նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վերահսկող մարմինը։ Հսկողությունն իրականացվում է ինչպես օպերատորի գործունեության ընթացքում, այնպես էլ ընտրության ընթացքում՝ դրա հիմնադիրների, բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների մասով։ Հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքով ձեռք բերված տեղեկությունների հիման վրա։ Հսկողության ենթակա անձինք տալիս են համաձայնություն իրենց վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով տեղեկություններ ձեռք բերելու մասով։ Հսկողության ենթակա անձինք տալիս են իրենց համաձայնությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մասին» օրենքի համաձայն ֆինանսական հաստատությունների կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու մասով՝ անհրաժեշտության դեպքում անձամբ ներկայացնելով նման ուսումնասիրությունների արդյունքները.
4. Օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցույթը չկայացած համարվելու հիմքերը (այսուհետ՝ Ընթացակարգ) սահմանում է Կառավարությունը.
5. Հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանում է վարչապետը.
6. Օպերատորի ընտրությունը և օպերատորի գործունեության դադարեցումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով: