FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  70

Ներքին տեղեկությունները.
1. Ներքին (ինսայդերական) տեղեկություն է համարվում ցանկացած չհրապարակված որոշակի տեղեկություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է մեկ կամ մի քանի կրիպտոակտիվների կամ դրանք թողարկողներին կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց, և որի հրապարակումը կարող է էական ազդեցություն ունենալ նշված կրիպտոակտիվների գների կամ փոխանակման դրույքների վրա.
2. Կրիպտոակտիվների հետ կապված հանձնարարականներ կատարող անձանց համար ներքին տեղեկություն է համարվում նաև հաճախորդի տրամադրած՝ չհրապարակված որոշակի տեղեկությունը, որը կապված է հաճախորդի տված հանձնարարականների հետ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է մեկ կամ մի քանի կրիպտոակտիվների կամ դրանք թողարկողներին կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց, և որի հրապարակումը կարող է էական ազդեցություն ունենալ նշված կրիպտոակտիվների գների կամ փոխանակման դրույքների վրա.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված որոշակի տեղեկությունը տեղի ունեցած, տեղի ունեցող կամ ի հայտ գալու իրական հավանականություն ունեցող փաստի կամ իրադարձության վերաբերյալ տեղեկությունն է, որը բավարար է կրիպտոակտիվների գների կամ փոխանակման դրույքների վրա նշված փաստերի կամ իրադարձությունների հնարավոր ազդեցության մասին հիմնավորված եզրակացություն կազմելու համար: Ընդ որում, սույն մասով սահմանված փաստի կամ իրադարձության մաս կազմող կամ դրանց առաջացմանը հանգեցնող միջանկյալ գործընթացների կամ գործոնների վերաբերյալ տեղեկությունը նույնպես համարվում է ներքին տեղեկություն, եթե բավարարում է սույն հոդվածով սահմանված չափանիշները.
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված տեղեկությունը, որը հրապարակվելու դեպքում կունենա էական ազդեցություն կրիպտոակտիվի գնի կամ փոխանակման դրույքի վրա, այն էական տեղեկությունն է, որը ողջամիտ ձեռք բերողը կկարևորի տվյալ կրիպտոակտիվի առք ու վաճառքի վերաբերյալ որոշում կայացնելիս: