FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը և պաշտպանական գոտիները.
1. Ավտոմոբիլային ճանապարհներն ունեն օտարման շերտ, իսկ բնակավայրերից դուրս գտնվող վայրերում` նաև պաշտպանական գոտիներ.
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը, հաշված ճանապարհի առանցքից, սահմանվում են`
    ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար` 70 մետր.
    բ) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար` 50 մետր.
    գ) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար` 30 մետր.
3. Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման աշխատանքները չպետք է խոչընդոտեն պաշտպանական գոտու մելիորատիվ համակարգի և կառուցվածքների անխափան գործունեությանը կամ չպետք է սահմանափակեն դրանց առավելագույն հաշվարկային թողունակությունը, կանոնավոր գործունեությունը և հիդրոլոգիական ռեժիմը.
4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը գտնվում են պետական ճանապարհային մարմնի, իսկ ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը` ավտոմոբիլային ճանապարհների սեփականատերերի տնօրինության տակ.
5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողերը գտնվում են հողի սեփականատերերի տնօրինության տակ.
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, արգելվում են`
    ա) կառուցել, վերակառուցել շենքեր և շինություններ, այդ թվում՝ ինժեներական ենթակառուցվածքների հաղորդակցուղիներ, կատարել ինժեներաերկրաբանական, ինժեներագեոդեզիական հետազննություններ, արդյունահանման աշխատանքներ.
    բ) կատարել անտառահատում և վնասել հողածածկույթը.
    գ) իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում).
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

դ) տեղադրել ճանապարհային երթևեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ, կատարել ճանապարհային տեսանելիությունը խանգարող ծառատնկումներ և լուսավորություն.
    ե) կառուցել ճանապարհին միացնող ուղիներ, իջատեղեր, մուտքեր և ելքեր.
7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարող կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք պատասխանատու են համաձայնեցված տեխնոլոգիայի, կատարման ժամկետների պահպանման, աշխատանքների կատարման գոտում և ժամանակավոր շրջանցներում կամ ելքերում ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման համար: Նրանք պարտավոր են աշխատանքները ավարտելուց հետո անհապաղ վերականգնել աշխատանքների կատարման հետևանքով վնասված ճանապարհի հողապաստառը, ճանապարհային կահավորանքը, տեխնոլոգիական կապն ու կանաչ տնկիները, հավաքել և հեռացնել ավելորդ հողը, աղբը, չօգտագործված նյութերն ու կառուցվածքները՝ գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան.
8. Աշխատանքների կատարման վայրը պետք է կահավորվի համապատասխան պաշտպանիչ, խոչընդոտող, պարսպող հարմարանքներով և ճանապարհային նշաններով, իսկ օրվա մութ ժամերին ու անբավարար տեսանելիության պայմաններում` նաև լրացուցիչ ազդանշանային լուսավորությամբ: Դրանց տեղադրումն իրականացվում է պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) հետ համաձայնեցված կարգով.
9. Բնահողային ծածկով ճանապարհի միացումները կատարելագործված ծածկով ճանապարհների հետ պետք է իրականացվեն խճային կամ կոպճային ամուր ծածկով ճանապարհով.
10. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ճանապարհի երկարությամբ հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան` ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

11. Անմիջական ճանապարհի հողային պաստառի վրայով կամ ճանապարհի օդային տարածքով, օտարման գոտիով ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից բացի, որևէ այլ հաղորդակցուղու տեղադրումն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բացառիկ դեպքերի.
12. Քաղաքային կամ գյուղական համայնքներում և այլ բնակավայրերում բացառության կարգով թույլատրվում է էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրահաղորդման գծերը, գազատար, խմելու ջրի և կոյուղու խողովակաշարերը տեղադրել ավտոմոբիլային ճանապարհի կողնակի կամ մայթի արտաքին եզրով` ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ համաձայնեցված կարգով.
13. Բնակավայրերի փողոցներ (ճանապարհներ) հանդիսացող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան և ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների համաձայնությամբ` երթևեկելի մասի սահմաններից դուրս.
14. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում գտնվող հաղորդակցուղիների, շինությունների անսարքության պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների համար պատասխանատվություն են կրում դրանց սեփականատերերը.
15. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները շահագործող և պահպանող մարմինները պարտավոր են`
    ա) ժամանակին իրազեկել պաշտպանական գոտիների հողի սեփականատերերին և հողօգտագործողներին ճանապարհի պահպանության աշխատանքների` այդ գոտիների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել դրանք կանխելու ու հետևանքները վերացնելու ուղղությամբ.
    բ) ժամանակավոր շրջանցումների ու ճանապարհների օգտագործման ժամկետը լրանալուց և ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներն ավարտելուց հետո վերականգնել պաշտպանական գոտու հողերի նախնական տեսքը.
    գ) օրենքով սահմանված կարգով փոխհատուցել ճանապարհների շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման աշխատանքների կատարման ժամանակ հողի սեփականատերերին և հողօգտագործողներին պատճառված վնասներն ու կորուստները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

15.1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
15.2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհների վերակառուցման, հիմնանորոգման, միջին նորոգման (նորոգման) և պահպանության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման հեռանկարները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում կառուցվող օբյեկտների ցանկը, նկարագիրը, առանձնահատկությունները և դրանց ներկայացվող պահանջները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

15.3. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտիներում կառուցապատման արդյունքով անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումն իրականացվում է կառուցապատողի միջոցների հաշվին՝ կառուցապատվող օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածների երթևեկության կազմակերպման գծապատկերները կամ երթևեկության կազմակերպման սխեմաները նախապես համաձայնեցնելով պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ.
16. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերը և հողօգտագործողները պարտավոր են`
    ա) կառուցել պաշտպանական գոտում գտնվող օբյեկտները ճանապարհի հետ միացնող ուղիներ` նախօրոք համաձայնեցնելով ճանապարհը տնօրինողների և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի հետ.
    բ) իրենց հողատարածքի սահմաններում ճանապարհի օտարման շերտին հարող տարածքները և ցանկապատերը պահել նորոգված ու բարեկարգ վիճակում.
    գ) թույլ չտալ իրենց կողմից աղբի, ձյան, շինանյութերի և կառուցվածքների կուտակում` ճանապարհի կողեզրից 10 մետրից պակաս հեռավորության վրա.
    դ) կանխել իրենց հողատարածքից տրանսպորտային միջոցների և անասունների ճանապարհ դուրս գալը` այդ նպատակի համար չնախատեսված տեղերում.
    ե) թույլատրել ճանապարհի ձմեռային պահպանության համար անհրաժեշտ շարժական վահանների, ավազի ու խարամի տեղադրումը ճանապարհից անհրաժեշտ հեռավորության վրա.
    զ) ավտոմոբիլային ճանապարհի կանոնավոր շահագործման պայմանների ապահովման նպատակով, ինչպես նաև միջին նորոգման (նորոգման) կամ վերանորոգման անհրաժեշտության դեպքում պետական ճանապարհային մարմնի պահանջով վերացնել կամ տեղափոխել պաշտպանական գոտում գտնվող կառույցները կամ տեսանելիությանը խանգարող ծառերը, ինչպես նաև թույլատրել պետական ճանապարհային մարմնին` օրենքով սահմանված կարգով կառուցելու ժամանակավոր շրջանցումներ և ճանապարհներ: