FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  446

Անցումային դրույթներ՝ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների կիրառման վերաբերյալ.
1. Սույն Օրենսգրքի 28-31-րդ հոդվածների, 36-րդ հոդվածի 6-րդ կետի, 49-րդ հոդվածի 4-րդ կետի, 109-րդ հոդվածի 7-րդ և 10-րդ կետերի ու 314-րդ հոդվածի դրույթները կիրառվում են՝ հաշվի առնելով «Միության մասին» պայմանագրի 102-րդ հոդվածի 1-ին, 3-5-րդ կետերը.
2. Մինչև Հանձնաժողովի՝ սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքերը և պայմանները սահմանող՝ սույն Օրենսգրքի 49-րդ հոդվածի 4-րդ կետում նշված որոշման ուժի մեջ մտնելը՝ սակագնային առանձնաշնորհումները վերականգնվում են՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվանից մինչև 1 տարին լրանալն ապրանքների ծագումը հավաստելու և սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու այլ պայմանները պահպանելու պայմանով: Այդ դեպքում ներմուծման մաքսատուրքերի վճարված գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին համապատասխան: