Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 257 Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը. 1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու նպատակով ներկայացվող դիմումում նշվում են՝ 1) տեղեկություններ մաքսային ներկայացուցչի անվանման, գտնվելու վայրի մասին (փոստային հասցեն և (կամ) այլ կոնտակտային տվյալներ). 2) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայության մասին տեղեկություններ. 3) Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթուղթը ներկայացված լինելու վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ սույն օրենքի 256-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի. 4) սույն օրենքով նախատեսված պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ. 2. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկման համար դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: Մաքսային մարմիններ ներկայացվում է պարտավորությունների կատարման` Միության մաքսային օրենսգրքով նախատեսված ապահովումը հաստատող փաստաթղթի բնօրինակը: |