Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 87 Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելը. 1. Սույն օրենքի իմաստով՝ դրամական միջոցներ են համարվում պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով հետևյալ դրամական միջոցները. 1) կանխիկ դրամական միջոցները. 2) բանկային հաշիվներում (ներառյալ մետաղական) և ավանդներում առկա դրամական միջոցները. 3) վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին (էլեկտրոնային դրամապանակում) առկա դրամական միջոցները. 4) առևտրի, ծառայությունների մատուցման, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) և այլ էլեկտրոնային հարթակներում պարտապանի անձնական հաշիվներում առկա միջոցները (միավորները)` այնքանով, որքանով դրանք, ըստ էլեկտրոնային հարթակի (պարտապանի հետ կնքված պայմանագրի) կանոնների, ենթակա են վերադարձման պարտապանին նրա առաջին իսկ պահանջով. 2. Պարտապանի դրամական միջոցները տիրապետող անձինք, ստանալով այդ միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, անհապաղ կիրառում են արգելանքը համապատասխան չափով դրամական միջոցների նկատմամբ՝ դրանք թողնելով պարտապանի բանկային (անձնական) հաշվին, կամ եռօրյա ժամկետում այդ միջոցները փոխանցում են պարտապանի անձնական հաշվին կցված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկում բացված բանկային հաշվին, կամ նույն ժամկետում դրանք փոխանցում են Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին. 3. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կազմակերպությունների կողմից դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու հերթականությունը, ըստ դրամական միջոցների տեսակների և արժույթի, սահմանվում է սույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով. 4. Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումներն այդ միջոցները տիրապետող անձանց կողմից կատարվում են ըստ այդ որոշումների ստացման հերթականության՝ պարտապանի չարգելադրված (այդ թվում՝ այլ մարմինների ակտերի հիման վրա) կամ արգելանքից ազատված միջոցների նկատմամբ. 5. Կանխիկ դրամական միջոցները ոչ ուշ, քան առգրավվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը մուտքագրվում են Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 87 6. Արտարժույթով անկանխիկ դրամական միջոցների վրա բռնագանձում տարածվելու դեպքում պարտապանի դրամական միջոցները տիրապետող անձինք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին են փոխանցում Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկում արտարժույթի վաճառքից ստացված դրամը, իսկ դրա անհնարինության դեպքում կամ արտարժույթով կանխիկ դրամական միջոցներ առգրավելու դեպքում արտարժույթով դրամական միջոցների վաճառքը կազմակերպում է հարկադիր կատարողը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի միջոցով. 7. Հատուկ բանկային հաշիվների դրամական միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում։ Ուսումնական ավանդի դրամական միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 905.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում. 8. Կենտրոնական բանկի սահմանած վճարային կամ արժեթղթերի հաշվարկային համակարգում վերջնահաշվարկի ապահովման նպատակով այդ համակարգերի մասնակիցների բանկային հաշիվներում, արժեթղթերի հաշիվներում փաստացի դեպոնացված դրամական միջոցները և արժեթղթերը չեն արգելադրվում և բռնագանձվում մինչև տվյալ համակարգով համապատասխան վերջնահաշվարկի ավարտը։ |