FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

Միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցումը.
1. Միջազգային պայմանագրի կնքման, բազմակողմ միջազգային պայմանագրին միանալու առաջարկության կապակցությամբ վարչապետի հանձնարարականի հիման վրա այդ հանձնարարականով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի նախագծի հայերեն և օտար լեզուներով տեքստը, բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում դրա տեքստը և հայերեն թարգմանությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և շահագրգիռ այլ մարմինների քննարկմանը՝ կցելով միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) հիմնավորում.
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի ստորագրման կամ միանալու արտաքին քաղաքական նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ միջազգային պայմանագրի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության երկարաձգման և կասեցման առնչությամբ։ 3․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին.
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների և տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

5. Շահագրգիռ մարմին(ներ)ը տրամադրում է(են) եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի՝ օրենքով իրենց վերապահված գործունեության ոլորտին առնչվող հարցերի մասին: 6․ Միջազգային պայմանագրերի նախագծի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի դրույթները պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններին, ինչպես նաև մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները շոշափող հարցերին և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին առնչվելու դեպքում իրավասու մարմինը պետք է ապահովի նաև շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների եզրակացությունների և առաջարկությունների ստացումը, այդ թվում նաև միջազգային պայմանագրով նախատեսվող գույքային պարտավորությունների մասին.
7. Սույն հոդվածում նշված մարմիններն իրենց եզրակացությունները իրավասու մարմին են ներկայացնում միջազգային պայմանագրի նախագիծը կամ բազմակողմ միջազգային պայմանագիրն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում.
8. Իրավասու մարմինը սույն հոդվածի 2-6-րդ մասերում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, միջազգային պայմանագրի լրամշակված նախագծի հայերեն և օտար լեզվով տեքստերը և ստացված առաջարկությունների ամփոփաթերթը ներկայացնում է արտաքին գործերի նախարարություն՝ փոխհամաձայնեցման նպատակով: