Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 184 Հաշտարարության և հաշտարարի նշանակումը. 1. Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանը վարույթի ցանկացած փուլում կողմերին հաշտեցնելու նպատակով նրանց համաձայնությամբ կամ միջնորդությամբ իրավունք ունի նշանակելու արտոնագրված հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության մասնակցությամբ հաշտարարական գործընթաց. 2. Եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մեկ անգամ կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու, և ոչ ավելի, քան չորս ժամ հաշտարարություն. 3. Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով. 4. Կողմերի միջնորդությամբ արտոնագրված հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելիս հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու, կողմերի միջև համաձայնության բացակայության կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պահանջագրում նշելով դատական գործի համարը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), կողմերի միջև առկա վեճի բնույթը, պահանջները, այլ անհրաժեշտ տվյալներ. 4.1. Հաշտարարն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 184 5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության թեկնածություն ներկայացվելուց հետո կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ հաշտարար կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ընտրելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում հաշտարար կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն նշանակելու մասին, որտեղ նշվում են գործին մասնակցող անձինք, կողմերի միջև առկա վեճի բնույթը, պահանջները, հաշտարարության ժամկետները, արտոնագրված հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության անունը, այլ անհրաժեշտ տվյալներ, հաջորդ դատական նիստի ժամանակը և վայրը, ինչպես նաև հաշտարարությունն առցանց իրականացնելու հնարավորության մասին. 6. Հաշտարարություն նշանակելու մասին որոշումը 10-օրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց և հաշտարարին. 7. Եթե կողմերից մեկը միջնորդում է հաշտարարությունն առցանց իրականացնելու վերաբերյալ, և մյուս կողմը չի առարկում, ապա հաշտարարությունը կարող է նշանակվել առցանց. 8. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայությունը նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով անտեսելու մասին կողմերի որոշման չկայացման դեպքում հաշտարարը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել դատարանին. 9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում դատարանը, ստուգելով «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության հանգամանքը, տեղեկացումն ստանալու պահից եռօրյա ժամկետում հաշտարարի նոր թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն։ Նոր թեկնածուի ընտրությունն ու հաշտարարի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով: |