Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 35 Ներքին աուդիտը. 1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ունենալ արդյունավետ և իր կողմից իրականացվող գործունեությանը համաչափ ներքին հսկողության համակարգ, որը կներառի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման և գործունեության բոլոր մակարդակները. 2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ունենալ ներքին աուդիտի անկախ ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ) կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել այլ անձի: Ներքին աուդիտի ղեկավարը պարտավոր է բավարարել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտի ղեկավար կամ անդամ (այսուհետ նաև՝ ներքին աուդիտոր) չի կարող լինել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, դրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը. 3. Ներքին աուդիտորները նշանակվում են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի իրավասու կառավարման մարմնի կողմից: Իրավասու կառավարման մարմինը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնակիցների կամ բաժնետերերի ընդհանուր ժողովն է, իսկ եթե ընկերությունը ձևավորել է տնօրենների խորհուրդ, ապա՝ տնօրենների խորհուրդը. 4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին աուդիտն անկախ է իր իրավասություններն իրականացնելիս և հաշվետու է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի իրավասու կառավարման մարմնին. 5. Ներքին աուդիտը ընկերության հաստատած կանոնակարգի համաձայն՝ 1) հսկողություն է իրականացնում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ. 2) ստուգում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության համապատասխանությունն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ընկերության գործունեության կանոններով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 3) տալիս է եզրակացություններ և ներկայացնում առաջարկություններ իրավասու կառավարման մարմնի ներկայացրած և այլ հարցերի վերաբերյալ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 35 6. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմինը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտի գործառույթների արդյունավետ իրականացման համար. 7. Ներքին աուդիտը պարտավոր է հայտնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաև հաճախորդների շահերին հասցված ցանկացած վնասի մասին դրանց հայտնաբերումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նշված խախտումը կամ հասցված վնասը էական լինելու դեպքում՝ նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տնօրենների խորհրդին և Կենտրոնական բանկին. 8. Սույն հոդվածը տարածվում է այն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա, որոնք մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կամ 10-րդ կետերով սահմանված ծառայությունները։ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել, որ սույն հոդվածը տարածվում է նաև այն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա, որոնք մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-9-րդ կետերով սահմանված ծառայություններից որևէ մեկը կամ մի քանիսը՝ հաշվի առնելով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից մատուցվող ծառայության տեսակը, դրանց մատուցման բնույթն ու ռիսկայնությունը։ |