Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 59 Գործով որոշման կամ եզրակացության ընդունումը. 1. Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին ներկա են լինում միայն Սահմանադրական դատարանի` տվյալ գործով դատաքննությանը մասնակցած դատավորները. 2. Խորհրդակցությունում դատավորն իրավասու է արտահայտելու իր կարծիքը քննարկվող հարցերի, ինչպես նաև շարադրելու իր դիրքորոշումը գործի լուծման վերաբերյալ. 3. Խորհրդակցությունում ելույթների թիվը և տևողությունը չեն սահմանափակվում. 4. Խորհրդակցության արդյունքներն արձանագրվում են ինքնաշխատ կերպով: Ինքնաշխատ կերպով արձանագրելու անհնարինության դեպքում խորհրդակցության արդյունքներն արձանագրում է Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը՝ Սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով։ Արձանագրությունում նշվում են քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները. 5. Արձանագրությունն ստորագրում են Սահմանադրական դատարանի` խորհրդակցությանը մասնակցած դատավորները. 6. Քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն. 7. Խորհրդակցությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից որոշում կամ եզրակացություն ընդունելը, բացառությամբ ընդմիջումների և հանգստի համար նախատեսված ժամանակի. 8. Մինչև Սահմանադրական դատարանի նիստում որոշման հրապարակումը դատավորները պարտավոր են ձեռնպահ մնալ որոշման մասին որևէ տեղեկություն հայտնելուց: |