Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. 1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը. 2) գենդերային խտրականություն (ուղղակի, անուղղակի)` սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը. 3) ուղղակի գենդերային խտրականություն` սեռային պատկանելությունն ուղղակիորեն մատնանշող խտրականություն. 4) անուղղակի գենդերային խտրականություն` խտրականություն առանց սեռային պատկանելության ուղղակի մատնանշման. 5) գենդերային հավասարության քաղաքականություն` պետական, հասարակական նպատակային գործունեություն` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրական հավասարության ապահովմանը. 6) գենդերային վիճակագրություն` սեռային բաշխմամբ վիճակագրություն, որն արտացոլում է սոցիալ-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց համապատասխան դիրքը և հասարակության մեջ առկա գենդերային հիմնախնդիրներն ու հարաբերությունները. 7) գենդերային փորձաքննություն` ներպետական իրավական համակարգի մշտադիտարկում և հանրային-իրավական վերլուծություն, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների, պարտականությունների, պատասխանատվության, գործընկերային հարաբերությունների և հավասար արդյունքի ապահովման և գենդերային խտրականության բացառման առումով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 8) գենդերային ներկայացվածություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ որևէ կազմակերպության կազմում կանանց և տղամարդկանց ներկայացվածության համամասնություն. 9) գենդերային հավասարություն` կանանց և տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ և դրա իրականացման համար հավասար հնարավորություններ, որոնք հնարավորություն են ընձեռում անձանց, անկախ սեռից, ազատորեն օգտագործելու իրենց ունակությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար. 10) գենդերային իրավահավասարություն` օրենքի առաջ կանանց և տղամարդկանց իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության հավասարություն` օրենքով սահմանված բացառությունների հաշվառմամբ. 11) գենդերային չափորոշիչներ (գենդերային զգայուն ինդիկատորներ)` ցուցիչներ կամ չափիչներ, որոնց քանակական և որակական ցուցանիշները կիրառում են որոշակի ժամանակահատվածում հասարակությունում գենդերային նշանակություն ունեցող փոփոխությունները հանրագումարի բերելու համար. 12) գենդերային հարաբերություններ` շփման մեջ կամ տարբեր տեսակի համատեղ գործունեության իրականացման ընթացքում կանանց և տղամարդկանց գենդերային բնույթի վարք և վարմունք. 13) գենդերային կարծրատիպեր` կանանց և տղամարդկանց միջև տարբերությունների մասին տվյալ ժամանակահատվածում տվյալ հասարակության մեջ առկա կարծրացած պատկերացումներ. 14) գենդերային վերլուծություն` հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դրության վրա հասարակական կյանքի համապատասխան ոլորտներում գործող կամ նախաձեռնվող ծրագրերի, իրավական ակտերի, պետական քաղաքականության տարբեր ներգործությունների գնահատման գործընթաց. 15) գենդերային քվոտաներ (քվոտավորում)` հասարակական կյանքի համապատասխան ոլորտներում օրենքով սահմանված հարաբերակցությամբ կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությունն ապահովող ժամանակավոր հատուկ միջոցների տեսակ, որը կարող է վերացվել հասարակական կյանքի համապատասխան ոլորտում կանանց և տղամարդկանց զուգակշռված (հավասարակշռված) ներկայացվածության հասնելուն համապատասխան. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 16) համալիր մոտեցում գենդերային հավասարության հիմնախնդրին (մեյնսթրիմինգ)` ռազմավարություն, որի միջոցով կանանց և տղամարդկանց շահերը դառնում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի այլ ոլորտներում իրավական ակտերի, քաղաքականության, ծրագրերի և միջոցառումների մշակման, կատարման, մշտադիտարկման և գնահատման գործընթացի անքակտելի բաղադրիչը, որն ուղղված է կանանց և տղամարդկանց միջև անհավասարության վերացմանը. 17) հավասար հնարավորություններ` իրական գենդերային իրավահավասարության հասնելու համար անհրաժեշտ միջոցների և պայմանների համակարգ. 18) արդյունքի հավասարություն` հավասարության հայեցակարգ, որին համապատասխան ճանաչվում է, որ կանանց և տղամարդկանց կողմից հավասար (միևնույն) արդյունքների հասնելու համար նրանց նկատմամբ անհրաժեշտ է դրսևորել տարբեր վերաբերմունք, քանի որ նրանց կենսապայմանները տարբեր են. 19) գործընկերային հարաբերություններ` հավասար պայմաններում կանանց և տղամարդկանց համագործակցություն կամ համատեղ մասնակցություն պետական և հասարակական կյանքին. 20) ժամանակավոր հատուկ միջոցներ` իրավական, կազմակերպական բնույթի ժամանակավոր միջոցներ` ուղղված հասարակական կյանքի` գենդերային կարծրատիպերով և գենդերային մշակույթի բացակայությամբ առավել աչքի ընկնող ոլորտներում սեռերից մեկի ներկայացուցիչների պաշտպանությանը. 21) սեռական ոտնձգություն` գենդերային խտրականության դրսևորումների տեսակ` խոսքային կամ ֆիզիկական դրսևորում ունեցող սեռական բնույթի գործողություններ կամ ցանկացած իրավիճակ, որոնք ուղղված են անձի արժանապատվությունը նվաստացնելուն, վախեցնելուն, թշնամությանը, ստորացմանը կամ նմանատիպ իրավիճակներին: |