FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  156

Բողոքարկումը.
1. Դատարանի, ինչպես նաև վարույթի հանրային մասնակցի վարութային ակտը սույն օրենսգրքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վարույթի մասնավոր մասնակցի, ինչպես նաև ցանկացած այլ անձի կողմից, որի իրավաչափ շահերին առնչվում է տվյալ վարութային ակտը, եթե սույն օրենսգրքով բողոքարկման այլ ժամկետ սահմանված չէ.
2. Հետաքննության մարմնի պետի, հետաքննիչի, քննիչի կամ քննչական մարմնի ղեկավարի վարութային ակտը կարող է բողոքարկվել հսկող դատախազին, հսկող դատախազի վարութային ակտը՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վարույթի հանրային մասնակցի վարութային ակտը կարող է բողոքարկվել դատարան.
3. Բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու այն, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Բողոքը հետ վերցնելը չի խոչընդոտում նախքան բողոքարկման ժամկետը լրանալը նույն բողոքը կրկին ներկայացնելուն.
4. Ի շահ մեղադրյալի բերված բողոքը կարող է հետ վերցվել միայն նրա համաձայնությամբ: Ի շահ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բերված բողոքը հետ վերցվել չի կարող.
5. Վարույթի հանրային մասնակցին ուղղված բողոքը պետք է քննության առնվի և լուծվի այն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ.
6. Բողոքը թողնվում է առանց քննության, եթե այն բերել է բողոք բերելու իրավունք չունեցող անձը, ժամկետանց է, չի պարունակում նշում բողոքարկվող վարութային ակտի մաuին կամ uտորագրված չէ.
7. Իրավասու մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապեu ուղարկում է բողոքը բերած անձին: Բողոքը և դրա վերաբերյալ կայացված որոշումը կցվում են վարույթի նյութերին: