FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  30

Օտարերկրացիների կամավոր հեռանալը Հայաստանի Հանրապետությունից. Օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե՝
    ա) լրացել է նրա մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը.
    բ) առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված հիմքերը.
    գ) մերժվել է նրա` կացության կարգավիճակ ստանալու կամ ժամկետը երկարաձգելու համար դիմումը.
    դ) նա սույն օրենքի 21-րդ հոդվածի «ա»-«դ» կետերում նշված հիմքերով զրկվել է կացության կարգավիճակից.
    ե) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվել, կամ լրացել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերով սահմանված հիմքերով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը չի տարածվում այն օտարերկրացու նկատմամբ, որը օրենքով նախատեսված կարգով գտնվում է մտորման ժամկետում.
3. Սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետում նշված դեպքում օտարերկրացին պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար նրա նկատմամբ չի կարող կիրառվել վարչական պատասխանատվության միջոց: