FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  35

Կուսակցության լուծարումը և լուծարման հետևանքները.
1. Կուսակցությունը լուծարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և օրենքով սահմանված կարգով.
2. Կուսակցության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության: Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում կուսակցության լուծարումից հետո դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության.
3. Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը լուծարման միջոցով` կուսակցության համագումարի որոշմամբ.
4. Եթե կուսակցության լուծարման համար հրավիրված համագումարն իրավազոր չէ, ապա կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը: Իսկ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազոր չլինելու դեպքում կուսակցությունը լուծարվում է կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ: Այս դեպքում կուսակցության լուծարման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշումը կայացնելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կուսակցության համագումարը կամ մշտապես գործող ղեկավար մարմինը այլ որոշում չի կայացրել.
5. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է կուսակցության գործունեությունը, ապա կուսակցության նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց։ Այս դեպքում լուծարային հանձնաժողովի իրավասություններն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը։