Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 810 Ենթագործակալության պայմանագիր. 1. Գործակալը պայմանագիրը կատարելու նպատակներով կարող է ենթագործակալության պայմանագիր կնքել այլ անձի հետ` մնալով պատասխանատու պրինցիպալի հանդեպ վերջինիս գործողությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով: Գործակալության պայմանագրում կարող է նախատեսվել ենթագործակալության պայմանագիր կնքելու գործակալի պարտականությունը` այդ պայմանագրի կոնկրետ պայմանների նշումով կամ առանց դրա. 2. Ենթագործակալն իրավունք չունի երրորդ անձանց հետ գործարքներ կնքել գործակալության պայմանագրով պրինցիպալ համարվող անձի անունից, բացառությամբ այն դեպքերի, երբ, սույն օրենսգրքի 323 հոդվածի 1-ին կետին համապատասխան, ենթագործակալը կարող է գործել վերալիազորման հիման վրա: Նման վերալիազորման կարգը և հետևանքները սահմանվում են սույն օրենսգրքի 787 հոդվածով նախատեսված կանոններով: |