FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1048

Առանց հանձնարարության, ի շահ ուրիշի գործողությունների պայմանները.
1. Առանց շահագրգիռ անձի հանձնարարության, նրա այլ ցուցումի կամ նախապես տրված համաձայնության, գործողությունները, որոնք նպատակ են հետապնդել կանխել այդ անձին կամ նրա գույքին պատճառվելիք վնասը, կատարել նրա պարտավորությունները կամ պաշտպանել նրա այլ օրինաչափ շահերը (ի շահ ուրիշի գործողություններ), պետք է կատարվեն գործի հանգամանքների համար անհրաժեշտ հոգատարությամբ և շրջահայացությամբ` ելնելով շահագրգիռ անձի ակնհայտ օգուտից կամ շահից ու նրա իրական կամ հավանական մտադրություններից.
2. Սույն գլխում նախատեսված կանոնները չեն կիրառվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` ի շահ ուրիշ անձանց կատարած գործողությունների նկատմամբ, որոնց համար նման գործողություններ կատարելն իրենց գործունեության նպատակներից մեկն է: