FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը. Էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա: Էլեկտրոնային կրիչի վրա գրանցված և նույնական էլեկտրոնային փաստաթղթերի բոլոր օրինակները համարվում են բնօրինակներ և ունեն հավասար իրավական նշանակություն: Եթե պահանջվում է ներկայացնել էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը, ապա այդ պահանջը համարվում է բավարարված, եթե՝
    ա) հնարավոր է ապացուցել, որ էլեկտրոնային փաստաթուղթը չի փոփոխվել այն պահից, երբ այն հաղորդվել է և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար.
    բ) էլեկտրոնային փաստաթուղթն առանց բովանդակային փոփոխությունների հնարավոր է ներկայացնել արտաքին ձևով հատուկ տեխնիկական գիտելիքներ չունեցող անձի ընկալման համար մատչելի և հասկանալի ձևով։