FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Տեղեկությունների պահպանումը.
1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պահպանի սույն օրենքով պահանջվող, ներառյալ՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը)՝ անկախ նրանից, թե գործարքը կամ գործարար հարաբերությունը շարունակվում է, թե դադարեցվել է, այդ թվում`
    1) հաճախորդի նույնականացման տվյալները, այդ թվում` հաշվեհամարի և հաշվի շարժի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև գործարար թղթակցության տվյալները.
    2) ներպետական և միջազգային գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները (ներառյալ՝ հաճախորդի (և գործարքի մյուս կողմի) անունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում) և բնակության (գտնվելու) վայրը, գործարքի բնույթը, կատարման ժամկետը, գումարը և արժույթը, առկայության դեպքում նաև՝ հաշվի տեսակը և հաշվեհամարը), որոնք բավարար կլինեն տվյալ գործարքի կամ գործարար հարաբերության ամբողջական պատկերը վերականգնելու համար.
    3) սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև կասկածելի չորակված գործարքների կամ գործարար հարաբերությունների դիտարկման ընթացքի (կատարված վերլուծության) և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները.
    5) սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները.
    6) սույն օրենքով սահմանված այլ տեղեկություններ.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է պահպանվեն գործարար հարաբերության ավարտից կամ գործարքի կատարումից հետո՝ առնվազն 5 տարի, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում` ավելի երկար ժամկետով.
3. Սույն օրենքով պահանջվող և հաշվետվություն տրամադրող անձի կողմից պահպանվող տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է բավարար լինեն լիազոր մարմնի կամ, օրենքով սահմանված դեպքերում, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների կողմից հարցվող հաճախորդների, գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ յուրաքանչյուր դեպքում ամբողջական ու լիարժեք տեղեկությունների տրամադրման համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  22

4. Սույն հոդվածով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է ժամանակին և օրենքով սահմանված կարգով հասանելի լինեն իրավասու վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների համար: