FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  35

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների լիազոր ներկայացուցիչների կարգավիճակը.
1. Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունեն թեկնածուին, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովում նշանակելու մինչև 3 լիազոր ներկայացուցիչ.
2. Լիազոր ներկայացուցիչ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք.
3. Լիազոր ներկայացուցչին տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված նմուշի վկայական.
4. Լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի՝
    1) ծանոթանալու համապատասխան ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին.
    2) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստերին.
    3) նախընտրական քարոզչության կազմակերպման նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների անունից կնքելու քաղաքացիաիրավական պայմանագրեր.
5. Լիազոր ներկայացուցչի լիազորությունները կարող է ցանկացած պահի դադարեցնել նրան նշանակողը.
6. Լիազոր ներկայացուցչի լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքներով վերջնական որոշման հրապարակման պահից 7 օր հետո.
7. Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազոր ներկայացուցչի լիազորությունները դադարում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը: