Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 21 7. Սպորտային կազմակերպություններն իրավունք ունեն սպորտային միջոցառումների և մարզումների ժամանակ օգտագործելու նպատակով ներկրելու և արտահանելու քաղաքացիական զենք և փամփուշտներ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո. 8. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն արտադրական նպատակների համար ներկրել զենքի եզակի նմուշներ, ձևեր և մոդելներ, որոնց համար համապատասխանության գնահատում պարտադիր չէ. 9. Ֆիզիկական անձինք իրավունք ունեն ներկրելու տարեկան առավելագույնը երեք միավոր քաղաքացիական զենք. 10. Մշակութային արժեք ներկայացնող քաղաքացիական զենքի եզակի նմուշների ներկրումը և արտահանումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան. 11. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն ներկրելու քաղաքացիական զենքի փամփուշտների համար նախատեսված հրապատիճ, վառոդ, գնդակ, պարկուճ և կոտորակ. 12. Որպես պարգև տրված զենքը ներկրվում և արտահանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ` օրենքով սահմանված կարգով. 13. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն ներկրվող կամ տարանցիկ փոխադրվող զենքերի համար համապատասխանության գնահատում պարտադիր չէ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 21 Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների ներկրումը և արտահանումը. 1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների ներկրումը և արտահանումն իրականացվում են սույն օրենքով և Կառավարության սահմանած կարգով. 2. Քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները ներկրվում և արտահանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ. 3. Ներկրվող քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները ենթակա են համապատասխանության գնահատման. 4. Մաքսային հսկողության տակ գտնվող, համապատասխանության գնահատման ենթակա զենքի խմբաքանակում ներառված քաղաքացիական և ծառայողական զենքի յուրաքանչյուր տեսակից լիազոր մարմինը տալիս է մեկ միավոր զենք, մեկ միավոր հրազենի հիմնական բաղկացուցիչ մաս և հինգ փամփուշտ ներկրելու թույլտվություն` «Համապատասխանության գնահատման համար» նշումով: Համապատասխանության գնահատում անցնելու վերաբերյալ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնելուց հետո տրվում է ամբողջ խմբաքանակը ներկրելու թույլտվություն. 5. Տեխնիկական կանոնակարգին համապատասխան՝ մինչև 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ զենքը (այդ թվում՝ ռևոլվերները), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքը ու կայծային պարպիչները, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող իրերը և զենքի պարագաները Հայաստանի Հանրապետություն ներկրվում, արտահանվում և շրջանառվում են ազատ. 6. Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների ներկրումը և արտահանումը կարող են իրականացնել զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, իսկ զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն արտահանելու միայն սեփական արտադրության զենքերն ու փամփուշտները՝ օտարերկրյա պատվիրատուի հետ կնքած պայմանագրի հիման վրա: |