Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 67 Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու ժամկետները. 1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղումը կատարվում է սույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալները կամ առանձին տառերի կամ թվերի ուղղումը կատարվում է սույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում. 3. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարում է գործակալությունը սույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: |