FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  32

Կանոնակարգող խորհուրդը. Ընկերության և Միության գործունեությունը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է կանոնակարգող խորհուրդ: Կանոնակարգող խորհրդի կազմը որոշում և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կանոնակարգող խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է գործադիր մարմնի միջոցով, որի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կանոնակարգող խորհրդի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կանոնակարգող խորհուրդն իր խնդիրներն իրականացնելու համար`
    ա) Ընկերության և Միության կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության վերաբերյալ տալիս է գրավոր եզրակացություն.
    բ) Ընկերությանը և Միությանը տրամադրում է ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ.
    գ) ըստ հաստատված ձևերի վարում է Ընկերության և Միության գործունեության վերաբերյալ գրանցամատյանները.
    դ) Ընկերության և Միության անդամների գրավոր դիմումի հիման վրա իրականացնում է ստուգումներ` իր աշխատակիցների կամ անկախ աուդիտորների միջոցով. դ.1) ուսումնասիրում է Ընկերության և Միության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները, ներառյալ` իրենց վարած գրանցամատյանները, և անհրաժեշտության դեպքում տալիս է գրավոր եզրակացություն Ընկերության և Միության` տվյալ տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, որը կրում է ուղեցուցային բնույթ. դ.2) Ընկերությանը և Միությանը համաձայնություն է տալիս կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, վերակազմակերպվելու կամ լուծարվելու համար.
    ե) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ: Ընկերության և Միության ղեկավար անձինք պատասխանատու են Կանոնակարգող խորհրդին տված տեղեկությունների ճշտության և դրանք սահմանված ժամկետներում ներկայացնելու համար: