Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 81.1 Իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատելը. 1. Նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը. 2. Նոտարը հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը. 1) անձանց ազգակցական հարաբերությունները. 2) անձի` ուրիշի խնամքի տակ լինելը. 3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը. 4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը. 5) ժառանգությունն ընդունելը և (կամ) ժառանգության բացման վայրը. 6) դժբախտ պատահարը. 7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի. 8) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը. 9) անհաղթահարելի ուժի առկայությունը. 10) անձանց բանավոր հայտարարությունները. 3. Նոտարը օրենքով նախատեսված դեպքերում հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր. 4. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ. 4.1. Դիմողի գրավոր միջնորդության հիման վրա նոտարը ցուցմունք է վերցնում վկայից: Վկայի ներկայությունն ապահովում է դիմողը: Նոտարի մոտ ցուցմունք տալը վկայի իրավունքն է: Նոտարը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ վկան ստորագրում է, և որը կցվում է նոտարական գործին: Ցուցմունքն արձանագրում է նոտարը, այն ստորագրում է վկան, և արձանագրությունը կցվում է նոտարական գործին: Ցուցմունքը կարող է նաև ձայնագրվել, որի դեպքում ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին: Վկայից ցուցմունք վերցնելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով` այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն հոդվածի դրույթների նկատմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 81.1 5. Նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը. 6. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար. 7. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը կարող է օգտագործվել միայն նոտարական ակտում նշված նպատակով. 8. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը պետք է բովանդակի՝ 1) սույն օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները. 2) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, որը հաստատվում է տվյալ նոտարական ակտով. 3) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու կամ մերժելու հիմքերը. 4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու նպատակը. 9. Նոտարն ընդունում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտ, եթե` 1) ներկայացված փաստաթղթերը կամ վկայի ցուցմունքը բավարար են իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար. 2) հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստը բխում է ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներից կամ վկայի ցուցմունքից. 3) բացակայում է նյութաիրավական նորմերի պահանջների հետ անհամապատասխանությունը. 4) դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու կամ վերականգնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող փաստաթղթերը, կամ դրա հնարավորությունն օրենքի ուժով սպառված է. 5) պահպանված են սույն հոդվածի 4-րդ մասի պահանջները, վկայից ցուցմունք վերցնելու դեպքում` նույն հոդվածի 4.1-ին մասի պահանջները. 6) իրավաբանական նշանակություն ունեցող փաստն անվիճելի է. 10. Սույն հոդվածի 9-րդ մասի պահանջները պահպանված չլինելու դեպքում նոտարը մերժում է փաստի հաստատումը։ |