FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  141

«Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը.
1. «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վճարելու հայտարարատուի պարտավորությունն առաջանում է ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից.
2. «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վճարելու հայտարարատուի պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում`
    1) «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողում՝ արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառմամբ.
    2) արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.
    3) ապրանքների բացթողման մերժում՝ «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.
    4) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.
    5) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
    6) մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).
    7) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  141

3. Արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման) նախքան «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը, եթե այլ ժամկետ սահմանված չէ սույն Օրենսգրքով.
4. Արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման արտահանման մաքսատուրքերի այն գումարների չափով, որոնք հաշվարկված են ապրանքների հայտարարագրում՝ հաշվի առնելով արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունները: Գլուխ 22 «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը