Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 74 Կրիպտոակտիվների շուկայի չարաշահումների հայտնաբերումը և կանխարգելումը. 1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող ցանկացած անձ, որը ներգրավված է կրիպտոակտիվների առք ու վաճառքի հետ կապված հարաբերություններում, պետք է ունենա և կիրառի անհրաժեշտ ընթացակարգեր շուկայի չարաշահման դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու համար. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող ցանկացած անձ պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին տեղի ունեցած, տեղի ունեցող կամ ապագայում տեղի ունենալու մեծ հավանականություն ունեցող՝ շուկայի չարաշահման վերաբերյալ իր ունեցած ցանկացած հիմնավոր կասկածի մասին՝ բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Բանավոր տեղեկացնելու դեպքում Կենտրոնական բանկի պահանջով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ոչ ուշ, քան բանավոր տեղեկացմանը հաջորդող օրվա ավարտը, բանավոր հաղորդած տեղեկատվությունը ներկայացնել գրավոր եղանակով. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված կասկածը պետք է հիմնավորվի ապացույցներով. 4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը որևէ անձի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված կասկածները Կենտրոնական բանկին հաղորդելիս պարտավոր է ապահովել կասկածների վերաբերյալ Կենտրոնական բանկ տեղեկություններ ներկայացնելու փաստի գաղտնիությունը. 5. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված կասկածի վերաբերյալ տեղեկացումը պարունակում է՝ 1) կասկածելի գործարքի, հանձնարարականի կամ այլ գործողության կամ տեղեկության (այդ թվում՝ եթե այն կապված է ԱԳՏ-ի կամ փոխհամաձայնության մեխանիզմի հետ) նկարագրությունը. 2) կասկածի հիմնավորումը. 3) գործարքի կողմերի ինքնությունը պարզելու միջոցները. 4) կասկած հայտնողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ. 5) կասկած հայտնող անձի կարծիքով էական համարվող այլ տեղեկություններ. 6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված ողջ տեղեկատվությունը հասանելի չէ կասկածը հայտնող անձին, ապա կասկածի վերաբերյալ տեղեկացումը պետք է պարունակի առնվազն կասկածի հիմնավորումը: Սույն հոդվածի 5-րդ մասում նշված մնացած տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք հասանելի դառնալուց անմիջապես հետո: |