Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 450 Անցումային դրույթներ՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների առանձին կատեգորիաների վերաբերյալ. Այն ապրանքների դեպքում, որոնք մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը ձևակերպվել են Ղազախստանի Հանրապետությունում «ապրանքների բացթողում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով և Ռուսաստանի Դաշնությունում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ռեժիմով՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված՝ այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների հետ կապված արտոնությունների կիրառմամբ, և որոնց մասով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված և այդ ապրանքների «ապրանքների բացթողում ազատ շրջանառության համար» և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ռեժիմներին համապատասխան բացթողման օրվանից հաշվարկված ժամկետը սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ լրացել է, իսկ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը վրա չի հասել, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարեցվել է 2015 թվականի հուլիսի 2-ին: |