FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  262

Մաքսային ներկայացուցչի իրավունքները և պարտականությունները.
1. Մաքսային ներկայացուցիչների իրավունքները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 404-րդ հոդվածով.
2. Միության մաքսային օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային ներկայացուցիչը կարող է սահմանափակել իր կողմից իրականացվող գործունեությունը՝ առանձին կատեգորիաների ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների, առանձին մաքսային գործառնությունների կամ առանձին տարածաշրջաններում մաքսային գործառնությունների կատարման նպատակներով.
3. Մաքսային ներկայացուցիչների պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածով.
4. Միության մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային ներկայացուցչի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման՝ մաքսային մարմնի պահանջը չի առաջադրվում, կամ արդեն իսկ առաջադրված պահանջը համարվում է կասեցված դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն վճռի առկայության պարագայում, որի համաձայն մաքսային ներկայացուցիչը չպետք է կրի այդպիսի վճարների կատարման պարտավորություն.
5. Մաքսային ներկայացուցիչները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը՝ Կոմիտեի սահմանած կարգով: