FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  182

Գործի վարույթը կարճելու հիմքերը.
1. Դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`
    1) գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով.
    2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման.
    3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա են օրինական ուժ ստացած վճարման կարգադրություն, արբիտրաժի վճիռ կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար հարկադիր կատարման դիմում ներկայացնելը մերժելու կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելը մերժելու դեպքի.
    4) գործին մասնակցող հայցվորի կամ պատասխանողի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
    5) հայցը հարուցվել է մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ.
    6) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.
    7) հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից.
    8) վեճն ըստ էության սպառվել է.
    9) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը.
    10) հաշտարարության արդյունքով կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որտեղ նշել են առանց հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու գործի վարույթը կարճելու մասին.
    11) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտմամբ.
    12) օրենքով նախատեսված այլ դեպքերում: