FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսուցման ժամկետները և ձևերը.
1. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել անընդհատ և (կամ) ընդհատումներով՝ ըստ աստիճանների.
2. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ: Ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է`
    1) առաջին աստիճանում` բակալավրի որակավորում.
    2) երկրորդ աստիճանում` մագիստրոսի որակավորում: Հայաստանի Հանրապետությունում պահպանվում է նաև դիպլոմավորված մասնագետի որակավորումը.
3. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետբուհական մասնագիտական կրթության` հետազոտողի որակավորման աստիճանը.
4. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տևողությունն է`
    1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարվա, ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով կամ զինվորական մասնագիտությունների համար` առնվազն 3 տարվա.
    2) դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարվա, արվեստի և ֆիզիկական կուլտուրայի մասնագիտությունների համար` առնվազն 4 տարվա.
    3) մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարվա.
    4) հետազոտողի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 3 տարվա:
    5) բժշկական մասնագիտությունների համար կրթության տևողություն սահմանել առնվազն 5 տարի` անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, որի արդյունքում շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին.
    6) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այլ պետությունների ռազմաբժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ ստորաբաժանումների շրջանավարտների համար սահմանել մեկ տարի տևողությամբ հետբուհական ուսուցում՝ ինտերնատուրա.
5. Այն անձինք, ովքեր ստացել են բարձրագույն մասնագիտական կրթության համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ, իրավունք ունեն սահմանված կարգով շարունակելու ուսումնառությունը հաջորդ աստիճանի կրթական ծրագրով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Բարձրագույն կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն.
6. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով` առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի): Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու առկա և այլ ձևերի զուգակցումը չի արգելվում: Այն մասնագիտությունների ցանկը, որոնցով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում հեռակա, հեռավար (դիստանցիոն) կամ դրսեկության (էքստեռնատի) ձևերով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված և (կամ) դադարեցված բարձրագույն ուսումնական հաստատությունների (կամ դրանց մասնագիտությունների) սովորողները կարող են մասնակցել պետական և համապատասխան մասնագիտություններով հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթացիկ և (կամ) ամփոփիչ ատեստավորմանը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով.
7. Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ուսուցման ձևերով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: