Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 125 Գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակները. 1. Վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ 1) վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին. 2) վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին. 3) դատավարության մասնակիցներին և այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին. 4) իրավահարաբերությունների առկայության կամ բացակայության կամ վարչական ակտի՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն առ ոչինչ լինելու մասին. 5) այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին. 6) ֆիզիկական կամ իրավաբանական անձին որոշակի իրավունքներից զրկելու կամ նրա վրա որոշակի պարտականություններ դնելու մասին. 7) այն մասին, թե որ վարչական մարմնի իրավասությանն է վերապահված տվյալ հարցը. 2. Վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին. 3. Սույն օրենսգրքի 5-րդ բաժնով նախատեսված հատուկ վարույթներով դատական ակտի այլ տեսակների դեպքում դատարանը կայացնում է համապատասխան դատական ակտը. 4. Վարչական դատարանը դատական ակտ կայացնելիս պարտավոր է լուծել նաև հետևանքների վերացման հարցը՝ սույն օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված պահանջ լինելու դեպքում. 5. Այն դեպքում, երբ վարչական մարմինն իրավասու է եղել գործելու իր հայեցողությամբ, վարչական դատարանը ստուգում է նաև, թե արդյոք վարչական ակտն ընդունելը կամ այն ընդունելը մերժելը, գործողությունը կատարելը կամ անգործություն դրսևորելը եղել են իրավաչափ։ Եթե վարչական մարմինն իրավասու է եղել գործելու իր հայեցողությամբ, և դատարանը հանգում է այն հետևության, որ վարչական մարմինը հայեցողական լիազորություններն իրականացրել է ոչ իրավաչափորեն, ապա վճռի եզրափակիչ մասով սահմանում է իրավասու վարչական մարմնի պարտականությունը` ընդունել վարչական ակտ կամ կատարել գործողություն կամ ձեռնպահ մնալ գործողություն կատարելուց` հիմք ընդունելով դատարանի իրավական դիրքորոշումները։ |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 125 6. Կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում վարչական դատարանը վճիռ է կայացնում գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, որը բովանդակում է հաշտության համաձայնության բառացի շարադրանքը: |