FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  56

Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի դադարումը.
1. Եթե Ընկերությունը բացահայտում է, որ կոնտրագենտի գործողությունները խախտում կամ կարող են խախտել սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի կամ ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի պահանջները, ապա նա պարտավոր է կոնտրագենտից պահանջել անմիջապես վերացնել խախտումը: Եթե Ընկերության պահանջից հետո` երեսնօրյա ժամկետում (եթե Ընկերության կողմից ավելի կարճ ժամկետ սահմանված չէ), կոնտրագենտը չի վերացնում խախտումը, ապա Ընկերությունը կարող է միակողմանի լուծել ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագիրը.
2. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի` սույն հոդվածով նախատեսված լուծումը կարող է պահանջել նաև Կենտրոնական բանկը, եթե կոնտրագենտը թույլ է տվել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներ, և դրանք կարող են վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց և շահառուների շահերը: Կենտրոնական բանկի պահանջը պարտադիր է կողմերի համար և պետք է կատարվի Կենտրոնական բանկի սահմանած ողջամիտ ժամկետում և կարգով: