FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28.4

Խնամքի նպաստ նշանակելը և վճարելը.
1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում), եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով, և երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնամքի նպաստը նշանակելու համար դիմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվում են տարածքային կենտրոն.
2. Խնամքի նպաստը նշանակվում է՝
    1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
    2) դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո.
3. Տվյալ ամսվա համար խնամքի նպաստը վճարվում է՝
    1) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, սակայն չի հանդիսանում խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող.
    2) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում.
    3) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը բավարարում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պայմանները (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող).
4. Տվյալ ամսվա նպաստի չափը որոշվում է ինքնաշխատ եղանակով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28.4

7. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին՝ սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ այդ գործատուներից որևէ մեկի մոտ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում: 12. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելը: 17. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Ընդունած որոշման, իսկ խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում նաև մերժման հիմքերի վերաբերյալ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը ծանուցում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով.
18. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝
    1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (չի բավարարում սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պայմանները) կամ 2) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) կամ 3) ծնողը կամ երեխան հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ 4) երեխան չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում կամ 5) տվյալ երեխայի խնամքի կապակցությամբ նշանակվել է խնամքի նպաստ, և խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ.
19. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով: Եթե ծնողը ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28.4

20. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին.
21. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է նաև ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին.
22. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում՝ սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում.
23. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում.
24. Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելը նպաստի գումարը ծնողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է: Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: