FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  548

Պետական պայմանագիրը կատարելու կամ լուծելու կապակցությամբ պատճառված վնասները հատուցելը.
1. Մատակարարին (կատարողին) պետական պայմանագրի կատարման կապակցությամբ պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն` պետական պայմանագրին համապատասխան, ապրանքը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով կամ պետական պայմանագրով.
2. Այն դեպքում, երբ պետական պայմանագրի կատարման կապակցությամբ մատակարարի (կատարողի) կրած վնասները չեն հատուցվում պետական պայմանագրին համապատասխան, մատակարարը (կատարողը) իրավունք ունի հրաժարվել պետական պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու պետական պայմանագրի լուծմամբ առաջացած վնասները.
3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով պետական պայմանագիրը լուծվելու դեպքում մատակարարն իրավունք ունի հրաժարվել պետական պայմանագիրը կատարելուց: Մատակարարի հրաժարվելու հետևանքով գնորդին պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն: