FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  20.1

Կրիպտոակտիվի փոխանցումների հետ կապված պարտականությունները.
1. Կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող և ստացող ֆինանսական հաստատությունները պետք է ձեռք բերեն և պահպանեն հետևյալ տեղեկությունները․ 1) փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի անունը, ազգանունը կամ անվանումը.
    2) ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի օգտագործմամբ կրիպտոակտիվի փոխանցման դեպքում՝ փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի ապակենտրոնացված գրանցամատյանի հասցեները և կրիպտոակտիվի հաշվի համարները, եթե կրիպտոակտիվի հաշվի համարներն օգտագործվել են կրիպտոակտիվի փոխանցումը կատարելու համար.
    3) առանց ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի օգտագործման կրիպտոակտիվի փոխանցման դեպքում՝ փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի՝ կրիպտոակտիվի փոխանցման համար օգտագործված կրիպտոակտիվի հաշվի համարները.
    4) կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող ֆինանսական հաստատության դեպքում՝ փոխանցումը կատարողի, իսկ կրիպտոակտիվի փոխանցումն ստացող ֆինանսական հաստատության դեպքում՝ փոխանցումն ստացողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հասցեն կամ ծննդյան ամսաթիվը և վայրը՝ ֆիզիկական անձի համար, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն) կամ գտնվելու վայրի հասցեն՝ իրավաբանական անձի համար.
2. Կրիպտոակտիվի փոխանցումների դեպքում կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է սույն հոդվածով նախատեսված տեղեկություններն անմիջապես և անվտանգ կերպով փոխանցի կրիպտոակտիվի փոխանցումն ստացող ֆինանսական հաստատությանը: Տեղեկությունների փոխանցումն իրականացվում է ուղղակի կամ անուղղակի եղանակով, և չի պահանջվում, որ դրանք ուղղակիորեն կցված լինեն կրիպտոակտիվի փոխանցմանը: Կրիպտոակտիվի մեկից ավելի փոխանցումների խմբավորման դեպքում կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող ֆինանսական հաստատությունը կարող է յուրաքանչյուր առանձին փոխանցման մեջ նշել միայն փոխանցում կատարողի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, եթե խմբավորված փոխանցումը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր տեղեկությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  20.1

3. Կրիպտոակտիվի փոխանցման մեջ ներգրավված բոլոր միջնորդ ֆինանսական հաստատությունները պետք է ապահովեն, որ սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների հաղորդումն իրականացվի անմիջապես և անվտանգ կերպով.
4. Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն կիրառվում՝
    1) ֆինանսական հաստատությունների միջև իրենց անունից կատարվող փոխանցումների և փոխհաշվարկների նկատմամբ.
    2) կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերով իրականացվող գործարքների նկատմամբ, եթե գործարքի կատարման և ձևակերպման (հաշվառման) համար հիմք հանդիսացող բոլոր հաղորդագրություններում (ուղեկցող գրագրությունում) առկա է այդ քարտերի համարների վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն կետով սահմանված բացառությունը վերաբերում է այն դեպքերին, երբ գործարքը կապված է ավտոմատ գանձման սարքերի միջոցով գումարների կանխիկացման, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման հետ, և չի վերաբերում այն դեպքերին, երբ կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերն օգտագործվում են կրիպտոակտիվների փոխանցումներ կատարելու համար.
5. Կրիպտոակտիվի փոխանցման մեջ ներգրավված միջնորդ ֆինանսական հաստատությունը և կրիպտոակտիվի փոխանցումն ստացող ֆինանսական հաստատությունը պետք է սահմանեն ռիսկերի վրա հիմնված արդյունավետ քաղաքականություն և ընթացակարգեր՝ բացահայտելու և համարժեք միջոցներ (այդ թվում՝ գործարքի մերժում կամ կասեցում) ձեռնարկելու կրիպտոակտիվների այն փոխանցումների նկատմամբ, որոնք չեն ներառում սույն հոդվածով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածով նախատեսվող տեղեկությունները չներառող կրիպտոակտիվի փոխանցման դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի կրիպտոակտիվի փոխանցման մեջ ներգրավված ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները դադարեցնելու հարցը: