Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանը. 1. Անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողության, վիճակագրական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիազոր մարմինը ստեղծում և կառավարում է, իսկ Միասնական սոցիալական ծառայությունը տվյալները մուտքագրում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարան (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան). 2. Տեղեկատվական շտեմարանը ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալների, գնահատման արդյունքների և երաշխավորված ծառայությունների, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ապահովմանն ու բարելավմանն ուղղված գործունեությանը վերաբերող ոչ անձնական տվյալների ամբողջությունն է. 3. Տեղեկատվական շտեմարանի սպասարկումը և վարումն իրականացնում է Կառավարության լիազորած կազմակերպությունը. 4. Սույն օրենքում «անձնական տվյալների մշակում» հասկացությունը կիրառվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում կիրառվող իմաստով. 5. Ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալները, ներառյալ մարմնի կառուցվածքին, օրգանիզմի ֆունկցիաներին, անձի գործունեությանը և մասնակցությանը, միջավայրային գործոններին վերաբերող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված հատուկ կատեգորիայի տվյալները սույն օրենքով նախատեսված դեպքերում մշակվում են առանց ֆունկցիոնալության գնահատում անցնող անձի համաձայնության. 6. Տեղեկատվական շտեմարանը մշակվում է՝ 1) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը (դիմում, փաստաթղթերի հավաքում և ուսումնասիրություն, գնահատման արդյունքների գնահատում, ծառայությունների երաշխավորում, մատուցում և այլն) առցանց եղանակով կազմակերպման, 2) անձի ֆունկցիոնալության վերաբերյալ միասնական ձևաչափով անհրաժեշտ տեղեկատվության հավաքման, 3) տարբեր գերատեսչությունների միջև անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող տվյալների ինքնաշխատ փոխանակման, 4) ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց երաշխավորված և մատուցված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքման, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 5) անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի գործունեության պլանավորման, համակարգման, գնահատման, 6) մատուցված ծառայությունների որակի և արդյունավետության գնահատման նպատակներով. 7. Տեղեկատվական շտեմարանում կարող են ներառվել հետևյալ անձնական, ներառյալ հատուկ կատեգորիայի տվյալները. 1) անձի անունը, ազգանունը, հայրանունը. 2) ծննդյան օրը, ամիսը, տարին. 3) սեռը. 4) քաղաքացիությունը. 5) ազգությունը. 6) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան կամ ծննդյան վկայականի համարը կամ կացության վկայականի համարը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի համարը. 7) հաշվառման և փաստացի բնակության վայրերը, հեռախոսի համարը, առկայության դեպքում` նաև էլեկտրոնային փոստի հասցեն. 8) ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի կազմը, օրինական ներկայացուցիչների՝ ծնողների (այդ թվում՝ որդեգրողների), խնամակալների և հոգաբարձուների հետ կոնտակտային տվյալները. 9) կրթության վերաբերյալ տեղեկությունը. 10) զբաղվածության (աշխատանքի) վերաբերյալ տեղեկությունը. 11) սոցիալական կարգավիճակը. 8. Տեղեկատվական շտեմարանում անձնական տվյալները պաշտպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով. 9. Տեղեկատվական շտեմարանի տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջներին ու նորմերին. 10. Առանց անձի համաձայնության տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանցվել պետական մարմինների միջև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով. 11. Տեղեկատվական շտեմարանի գործունեությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝ 1) տեղեկության միասնականություն («մեկ լեզվով» խոսելու հնարավորություն). 2) տեղեկության հասանելիություն տեղեկատվական շտեմարանի բոլոր իրավասու օգտագործողներին՝ իրենց լիազորությունների շրջանակներում. 3) տեղեկության պաշտպանվածություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 12. Տեղեկատվական շտեմարանում հավաքված տեղեկությունը կարող է կիրառվել վիճակագրական տվյալներ հրապարակելու, մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու, անձի ծառայությունների մատուցման գործընթացը կազմակերպելու և զարգացնելու նպատակով. 13. Տեսչական մարմնին տրվում է հասանելիություն տեղեկատվական շտեմարանին այն ծավալով, որն անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված վերահսկողական գործառույթներն իրականացնելու համար: |