Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկումը և գանձումը. 1. Տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքի հաշվարկն իրականացնում են նախքան այդ գործողությունների իրականացումը կամ ծառայությունների մատուցումը, իսկ տեղական վճարի հաշվարկն իրականացնում են ծառայության մատուցումից առաջ և (կամ) հետո` ելնելով սույն օրենքին համապատասխան տվյալ համայնքում ավագանու սահմանած տեղական տուրքի կամ վճարի դրույքաչափերից. 2. Տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքը գանձում են նախքան սույն օրենքով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը, իսկ տեղական վճարը գանձում են ծառայության մատուցումից առաջ և (կամ) հետո` համայնքի ավագանու հաստատած պարբերականությամբ. 3. Համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքի և տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները: |