Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 14 Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև. 1. Բանկերը, իրենց գործունեության անվտանգությունը, վարկերի և այլ ներդրումների վերադարձելիությունը ապահովելու, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով, կարող են միմյանց, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպությունների հետ փոխանակել կամ միմյանց, ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպություններին տրամադրել իրենց հաճախորդների մասին տեղեկություններ, թեկուզև դրանք բանկային գաղտնիք կազմեն. 2. Կենտրոնական բանկը իրավունք ունի բանկերի վերահսկողության ընթացքում, ստանալու և ծանոթանալու բանկերի հաճախորդների վերաբերյալ տեղեկություններին, թեկուզև դրանք բանկային գաղտնիք կազմեն: |