FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  254

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը. Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ վարչական դատարանի իրավասությանը վերապահված հարցերով`
    1) սույն օրենսգրքի 40.1, 40.2, 40.4, 40.6-40.9, 40.11, 40.13-40.19 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ իրավասու ընտրական հանձնաժողովի նիստն արձանագրողը կամ հանձնաժողովի այն անդամը, որին հայտնի է դարձել իրավախախտման մասին.
    2) սույն օրենսգրքի 40-12 և 183-1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը.
    3) սույն օրենսգրքի 41.5, 47.14, 172.3, 180.1, 182 և 206.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` ոստիկանության իրավասու մարմինը.
    6) սույն օրենսգրքի 189-2 -189-6 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` լեզվի պետական տեսչությունը.
    7) սույն օրենսգրքի 147, 189.9 և 189.25, 189.26-189.28 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը.
    11) սույն օրենսգրքի 206-9 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմինը (պաշտոնատար անձը).
    14) Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 137.9-րդ, 170.5, 171.1-171.11,189.7 հոդվածներով, 198.2 հոդվածի հինգերորդ մասով, 246.1 և 257 հոդվածներով նախատեսված դեպքերում:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  254

Սույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.19 հոդվածներով նախատեսված դեպքերում համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, թեկնածուները կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերը հայցադիմում են ներկայացնում անկախ իրավասու ընտրական հանձնաժողովի նիստն արձանագրողի կողմից կամ հանձնաժողովի այն անդամի կողմից, որին հայտնի է դարձել իրավախախտման մասին, համապատասխան արձանագրություն կազմած լինելու կամ չլինելու հանգամանքից: Սույն օրենսգրքի 40.1-ին, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ իրավասու ընտրական հանձնաժողովի նիստում վարչական իրավախախտում ենթադրյալ կատարած անձի բացակայությամբ հարցը քննարկվում և արձանագրությունը կազմվում է, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ծանուցելու վերաբերյալ, և եթե նա չի ներկայացել և կամ չի ցանկացել մասնակցել նիստին կամ արձանագրության կազմմանը: Այդ դեպքում արձանագրությունը կազմվում է նրա բացակայությամբ, և դրա օրինակն անմիջապես ուղարկվում է նրան՝ նշելով սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները։