Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Տարածական տվյալների ոլորտում կառավարման հիմնական սկզբունքները. 1. Տարածական տվյալների ոլորտում կառավարման հիմնական սկզբունքներն են՝ 1) տարածական տվյալների ճշգրտության և հուսալիության ապահովումը մշտադիտարկման, գիտատեխնիկական փորձաքննության և տարածական տվյալների, մետատվյալների հավաքման և վերահսկման միջոցով. 2) համացանցի միջոցով անվճար և վճարովի հիմունքներով գաղտնիության տարրեր չպարունակող տարածական տվյալների և մետատվյալների բաց հասանելիությունը տարածական տվյալներ օգտագործողներին. 3) բազային և թեմատիկ տարածական տվյալներում պետական գաղտնիք հանդիսացող և օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկատվության բացակայությունը. 4) տարածական տվյալների, մետատվյալների ստեղծումն ու մշակումը, համացանցային ծառայությունների մատուցումը. 5) տարածական տվյալների և մետատվյալների ստեղծումն ու պահպանումն անհատի, հասարակության և պետության անվտանգությանն ուղղված սպառնալիքների և կեղծիքների կանխարգելման նպատակով: |